Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Սահմռկեցուցիչ դեպք. BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բախվել է բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում և….


Այսօր, սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Հարությունյանը, իր վարած BMW մակնիշի 35 RO 739 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորակից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/09/02/1104348/