ԺԱՄԵՐ ԱՌԱՋ,,խայտառակ դեպք է եղել. մուտքը միայն մեծահասակների համար..Կանայք առևանգել են զինծառայողին և 4 օր բռնաբարել…


Աֆրիկական Զիմբաբվե հանրապետության ոստիկանությունը որոնում է կանանց հերթական ավազակախումբը, որը սեռական բնույթի հանցագործություններ է կատարում տղամարդկանց նկատմամբ: Այս անգամ ավազակուհիների զոհը դարձել է Զիմբաբվեի բանակի զինվորական, ում կանայք առևանգել են և 4 օր շարունակ բռնաբարել նրան: Բռնաբարության մասին հայտարարել է ինքը 25-ամյա զինծառայողը. գրում է The New York Daily News-ը:


Տուժածի խոսքերով՝ ինքը ապրիլի 19-ին մայրուղու վրա փորձել է մեքենա բռնել, որը իրեն կհասցներ Մուտարե քաղաք: Կանանց խումբը համաձայնվել է տեղ հասցնել զինվորին: Սակայն արդեն ճանապարհին նրանք փոխել են երթուղին և դանակի սպառնալիքի տակ ստիպել տղամարդուն ենթարկվել իրենց:

Զինծառայողին բերել են կանանց տուն, կողոպտել նրա մոտ եղած 35 դոլար գումարը և բջջային հեռախոսը, որից հետո զոհին վերածել են սեքս-ստրուկի: 4 օրերի ընթփացքում նրան ստիպել են սեքսով զբաղվել կանանց հետ:

Ապրիլի 23-ին կանայք ազատ են արձակել գերուն և թողել լեռնային հատվածներից մեկում: Կանայք քարեր են նետել զինվորի վրա և վիրավոր վիճակում անօգնական թողել, որ վերջինս մահանա այդ ամայի վայրում: Սակայն զինվորը կարողացել է հասնել ոստիկանական բաժանմունք և հայտնել իր կրած տառապանքների մասին: